2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում այսօր Հայաստանի ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի հավաքականի հետ: Խաղին մերոնք ընդառաջ են գնացել կադրային լուրջ կորուստներով, չմոռանանք նաև օրեր առաջ Լատվիայի ընտրանուց կրա 2:0 հաշվով պարտությունը, գոլային պահերն իրականացնել չկարողանալը, սակայն և հուսանք, որ դրանք մոռացության են տրված, ու մեկնարկային հանդիպումը հաջողվածներից կլինի: Մինչև 20.00-ն հաշված ժամեր են մնացել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ